Րոպեներ առաջ ԱՄՆ-ի նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը

Նյու Ջերսին դարձել Է ԱՄՆ-ի 10-րդ նահանգը, որն այսօր ճանաչել է Արցախի անկախությունը։

Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Նյու Ջերսի նահանգի Սենատը միաձայն ընդունել է նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանայի ներկայացրած 71-րդ բանաձևը։

Բացի Արցախի անկախության ճանաչումից՝ 71-րդ բանաձևը Թուրքիային և Ադրբեջանին դատապարտում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ նրանց ագրեսիայի համար և վերահաստատում նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

(Visited 4 times, 1 visits today)