«Ռազբորկաների» մեջ են Քոչարյանները… Բանը կարող է հասնել սպանությունների

Մեր հավաստի աղբյուրների պնդմամբ ընտրությունների արդյունքում կրած բացահայտ պարտությունից հետո Ռոբերտ Քոչարյանն ու որդիները սկսել են հաշիվ պահանջել շտաբի պետերից ու ընտրություններին մասնակցած իրենց «տասովշիկ»-ներից։

Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Քոչարյանները պահանջում են վերջիններիցս մինչև վերջին կոպեկը վերադարձնել նրանց փոխանցած ափն գումարները, որոնցով պետք է կաշառեին քաղաքացիներին ու ստիպեին ընտրել Քոչարյանին։

Ընդ որում խոսքը միլինավոր դոլարների մասին է։

Սակայն, ինչպես հայտնում է մեր աղբյուրը, ոչ բոլորն են համաձայնում Քոչարյանին վերադարձնել ընտրակաշառքի համար իրենց փոխանցված գումարները, ինչն էլ ավարտվում է սկանդալային ծեծկռտուքներով և բացառված չէ, որ որոշ դեպքերում բանը հասնի ընդհուպ մինչև սպանություններ։

(Visited 5 times, 1 visits today)