ՈՒրեմն էսօրվանից ինքը մեր վարչապետը չէ. Ազատանի բնակիչ. Ինչ է կատարվել

Ազատանի բնակիչը, ում գարու բերքը ոռոգման ջուր չլինելու պատճառով փչացել է, դժգոհում ա, ասում ա՝ եթե նիկոլն ըսպես է պատկերացնում ապագան, ուրեմն էսօրվանից ինքը մեր վարչապետը չէ։

Ազատանն ունի 3919 ընտրող, որից ընտրություններին մասնակցել է 1754-ը։ 1754-ից 1338-ը ձայն են տվել նիկոլին, 21-ը «Պատիվ ունեմ» դաշինքին, 239-ը՝ «Հայաստան» դաշինքին։

Ասածս ինչ ա. եղբայր ջան, ուշացել ես, ինքն արդեն քո վարչապետն ա քո իսկ տված քվեով։ Քանի առիթը կար դու իրան չհանեցիր, հիմա վնասներդ հաշվի, գումարի-հանի, բայց կարևորը մի դժգոհի, որովհետև, ա դե ոնց ասեմ, որովհետև արդար ա էլի, արդար ա։ Ամեն մարդ իրա էշ խելքից ա տուժում։

Ի դեպ, հենց ինքն էլ տեսանյութում խոստովանում է, որ փաշինյանին է ընտրել և հավելում՝ բայց ոչ սրա համար։
Այսինքն էլի հանգեցինք էն օրվա ասածիս. Արցախը հեչ, տղերքը հեչ, բայց որ գարու բերքը չորացել ա, այ էդ վախտ արդեն նիկոլն էլ մեր վարչապետը չի…

(Visited 3 times, 1 visits today)