ՈՒշագրավ. Արդար պարտության հետ չեն համակերպվում կեղծիքով հաղթածները

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքերի հայտնի դառնալուց հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարեցին, որ դիմելու են Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։

«Հայաստան» դաշինքը հայտարարում է՝ իբրև նախընտրական քարոզարշավն ու բուն ընտրական գործընթացները անցկացվել են ատելության մթնոլորտում։ Դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, ով քարոզարշավի ընթացքում ատելությամբ լցված հայտարարում էր, թե «մաշցնելու է մինչև քոքը» ժողովրդի կողմից ընտրված վարչապետին վստահողներին, այսօր փրփուրներից է կախվում՝ ձգտելով դուրս գալ ժողովրդի կողմից ստացած նոկաուտի տակից։

Ըստ դաշինքի՝ շուրջ 200 000 քվե կասկածի տակ է դրվում, և այդ քվեները կարող են ընտրության արդյունքները հիմնովին փոխել։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում փակ դահլիճներ լցնելը, համայնքապետերի միջոցով մարդկանց բազմություն ապահովելը դաշինքի հնավարությունների գագաթնակետն էր։ Եթե դաշինքը վստահ է, որ կեղծվել են իրեն տրված 200 000 քվեները, հաստատ աջակիցների հետ մինչ այս դուրս կգար փողոց, ոչ թե Ազգային ժողովի ձևավորման գործընթացը ձգձգելու միտումով հարցը կգցեր Սահմանադրական դատարան։

Ակնհայտ է, որ դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը իր համար բարձր նշաձող էր սահմանել, որին այդպես էլ չհասավ։ Ու այսօր խնդիր ունի ամեն կերպ պահպանել թիմի ամբողջականությունը, և համակիրների ոգևորությունը հետագա պայքարի պատրասակամության համար։ «Օրինականության ջատագով» երկրորդ նախագահը ամեն կերպ ցանկանում է աղմուկ ստեղծել Սահմանադրական դատարանի շուրջ՝ փորձելով ցույց տալ, թե ավելի շատ ձայների էին հավակնում, քան ստացել են։

Այս քաղաքական թիմում պառակտումներն արդեն ակնհայտ են։ Չնայած Քոչարյանի հայտարարություններին, թե չի պատրաստվում աշխատել օրենսդիրում, մանդատ ստացած նրա թիմակիցները փորձում են համոզել, թե պայքարը չի ավարտվել ու այսուհետ կպայքարեն խորհրդարանում։ «Հայաստան» դաշինքի ՍԴ դիմելուց և անաչառ քննությունից հետո բացահայտվող հանգամանքները հաստատ չեն բխի այս ուժի շահերից։

Քվեարկության ընթացքը, քարոզչության խախտումները բացահայտելուց հետո կստացվի, որ այս ամենի հեղինակը եղել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։

Իսկ եթե ՍԴ-ում դատավորները փորձեն գրչի մեկ հարվածով լռեցնել ժողովրդի ձայնը, ապա կգործի ոչ թե պողպատե մանդատը, այլ ժողովուրդը տեր կկանգնի իր որոշմանը, և արդարության նկատմամբ մեղանչած դատավորներին դուրս կնետի ՍԴ-ից։

(Visited 3 times, 1 visits today)