Ինչպես Սերժն էր ասում՝ խիյարը թարս բուսնեց. Ինչու է կոտրված Քոչարյանը

Հայաստանում հունիսի 20-ին անցկացված արտահերթ ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը մեծ ֆիասկո ապրեց։ Հօդս ցնդեցին աջ ու ձախ բոլորին տված Քոչարյանի խոստումները, ով դեռ քարոզարշավի ժամանակ խոստանում էր մաշեցնել այս իշխանություններին մինչև ՔՈՔԸ։

Բայց ինչպես Սերժն էր ասում՝ խիյարը թարս բուսնեց, կամ մաշեցնելու փոոխարեն ինքը՝ Քոչարյանը մաշվեց, կամ էլ ՔՈՔՆ իրոք հաստ էր, հասավ ՔՈՔԻՆ ու կանգ առավ։

ԻնչևԷ, արտահերթ ընտրություններից արդյունքում Ռոբերտ Քոչարյանը կրած պարտությունից հետո մի քանի անգամ արդեն կրկնել է, որ մոտ 1,5 տարի անց սպասվում են արտահերթ ընտրություններ։

Բնականաբար այս հայտարարությունը սեփական թիմակիցներին հուսադրելու միջոց է, և Հայաստանում Քոչարյան չէ, որ պետք է որոշի, թե երբ լինեն արտահերթ ընտրություններ։

Ակներև էր նաև օրեր առաջ Քոչարյանի՝ իր նախընտրական շտաբների պետերի ու ակտիվի հետ կազմակերպած հավաքին մասնակիցների հուսալքված դեմքերը։ Ակնհայտ է, արտահերթ ընտրություններից հետո կոտրված Քոչարյանն արդեն իր թիմակիցներին հավատ չի ներշնչում։

(Visited 5 times, 1 visits today)