Փաշինյանն արդեն որոշել է, թե ով կփոխարինի Հայկ Մարությանին. Մանրամասներ

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավում բացահայտ սկսել են աշխատել Երեւանի քաղաքապետ Հայկ մարությանի դեմ:

Խնդիրն այն է, որ ՔՊ-ականները չեն ներում, որ Մարությանը չաջակցեց իրենց արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Իրավունքին» հասած շշուկների համաձայն` իշխանական վերին օղակներում ակտիվորեն քննարկվում է Հայկ Մարությանից ձերբազատվելու հարցը:

Այս առումով երկու տեսակետ կա` սպասել եւս մեկ տարի եւ Երեւանի ավագանու հերթական ընտրությունների ժամանակ նոր ՔՊ-ական քաղաքապետ ընտրել, իսկ երկրորդ տարբերակն այն է, որ քանի «գործներն աջ է գնում», աշունն էլ կազմակերպել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ` հասնելով նրան, որ Մարությանն ինքնակամ հրաժարական տա:

Ավելին՝ այստեղ

(Visited 5 times, 1 visits today)