Հայտնի է, թե որն է Գևորգ Եղիազարյանի մահվան պատճառը. Մանրամասներ

Armday.am-ն արդեն հայտնել է, որ ԱՄՆ-ում մահացել է հաղորդավար և պրոդյուսեր Գևորգ Եղիազարյանը:

Համաձայն լուրերի՝ Գևորգ ուներ սրտի հետ կապված խնդիրներ, իսկ մահվանից մի քանի օր առաջ պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ։

Գևորգը 47 տարեկան էր:

Նշենք նաև, որ Գևորգ Եղիազարյանը մոտ տասը տարի ինչ բնակվում էր ԱՄՆ-ում և բավականին հաջող գործունեություն էր ծավալում։ Նա նկարահանվում էր սերիալներում, վարում միջոցառումներ, իսկ վերջերս էլ ուներ իր հեղինակային շոու ծրագիրը:

Armday.am-ը ցավակցում է Գեւորգ Եղիազարյանի հարազատներին, բարեկամներին վերջինիս անժամանակ մահվան կապակցությամբ։

(Visited 12 times, 1 visits today)