ԿԸՀ-ն կայացրեց որոշումը. Քոչարյանը…

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ու «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմում–բողոքների քննարկման արդյունքում ԿԸՀ–ն այսօրվա նիստում որոշեց մերժել դրանք։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ներկայացնելով հանձնաժողովի որոշումը, հայտնեց, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել կարելի է միայն այն դեպքում, երբ թույլ տրված խախտումները բացառեն ընտրության իրական արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորությունը։

«Այսինքն’ խախտումների պարզ թվարկումը բավարար չէ։ Պահանջվում է ապացուցել, որ այդ խախտումների արդյունքում հնարավոր չէ պարզել ընտրության իրական պատկերը»,– ասաց Մուկուչյանը։

ԿԸՀ–ն միաձայն քվեարկությամբ հաստատեց երեք քաղաքական ուժերի դիմումները մերժելու որոշումը։

(Visited 6 times, 1 visits today)