Ժողովուրդը որոշեց, որ պարտվողը կարող է նաև չհեռանալ, որովհետև. ՏԵՍՆԱՅՈՒԹ… Արամ Սարգսյան

Factor TV-ի թելեգրամյան ալիքը հայտնում է, որ զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: —Պարո՛ն Սարգսյան, Դուք գնահատական եք հնչեցնում, որ

Ռուսաստանի Դաշնությունը պարտվում է աշխարհաքաղաքական գործընթացներում, և Հայաստանի այլընտրանքը Արևմուտքն է։ Ընտրություններում 54 տոկոս քվե ստանալով՝ Նիկոլ Փաշինյանը ունենո՞ւմ է բավարար ռեսուրս՝ բացառապես ՀՀ-ի պետական շահերի

սպասարկման քաղաքականություն վարելու համար։ Օրինակ՝ եթե բանակի կամ էլ տնտեսության վերականգնման տեխնոլոգիաները արևմտյան երկրներում են, կոնկրետ քայլեր կկատարի՞ Փաշինյանը՝ պայմանագրեր կնքելով, դրանք Հայաստանի Հանրապետության տեղափոխելով՝ չնայելով, թե հյուսիսից ու հարավից ինչ են ասելու, ով է դրանից դժ գոհելու։ -Ես այն կարծիքին եմ, որ

Նիկոլ Փաշինյանի՝ այժմ ունեցած այդ հնարավորությունները ավելի շատ են, քան նոյեմբերի 9-ից հետո, քանզի ամսի 9-ից հետո լրիվ այլ Հայաստանում էինք արթնացել, ու կասկածի տակ էին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և նրա լեգիտիմությունը։ Պատ երազմ էր եղել, որում պարտվել էինք ու ասում էին, որ պարտվողը պիտի հեռանա։ Ժողովուրդը

որոշեց, որ պարտվողը կարող է նաև չհեռանալ, քանի որ պարտության մեղ ավորը ու քավության նոխազը միայն Նիկոլ Փաշինյանը չէ։ Այս քվեարկության բուն բովանդակությունը ոչ թե գաղափարի մեջ էր, այլ պատ երազմի մեջ պարտվածին դա տելու։ Այս քվեարկությունը դա տավարություն էր, ընտրություն չէր, ու արդյունքում ժողովուրդը ասաց, գիտեք՝ ինչ, դուք ավելի մե ղավոր եք, քան Նիկոլ Փաշինյանը։ Նախկինները դրա

համար շո կի մեջ են, չնայած իրենք պիտի ուրախ լինեին, որ երկրորդ տեղն են ընկել ու պետք է ամեն ինչ անեն, որ իրենց տված երկրորդ տեղի քվեն արդարացնեն։ Կանի՞ Նիկոլ Փաշինյանը դա, թե չի անի, դժ վար խնդիր է շատ։ Իհարկե՝ կաներ այդ խնդիրը, եթե Ազգային ժողովում 2-րդ տեղ չունենար այդ ազդեցությամբ նախկին նախագահը, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանը փորձեց հակադրվել

ռուսական որևէ ուղղության, լուրջ խնդիրներ է առաջացնելու այս իմաստով։ —Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է էնքան ձայն, որ խնդիր չի ունենալու օրենքների քվեարկությունների ժամանակ և կկարողանա միանձնյա օրենքներ ընդունել ու քվեարկել, վավերացնել միջազգային պայմանագրեր։
-Ո՛չ մենակ քվեարկություններն են։ Մենք պատ երազմի ժամանակ ու հետո էլ տեսնում ենք, թե

քաղաքական դաշտ ինչ փաստաթղթեր են ի հայտ գալիս՝ դեռ չստորագրված, ու ովքեր են այդ փաստաթղթերը դուրս հանում։ Ձեր կարծիքով՝ այդ փաստաթղթերը որտեղի՞ց էին գալիս, պարզ է, չէ՞, որ Ռուսաստանից։ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէ դեռ չստորագրված փաստաթուղթը տարածել մամուլում կամ սև գծեր վրան քաշել։

Ռուսաստանի Դաշնությունը գործող իշխանությանը ճն շելու ու, ընդհանրապես, ՀՀ-ում իշխանություններին ճն շելու ու իր գրպանի մեջ պահելու բոլոր մեխանիզմներն օգտագործեց։ Եվ, ցա վոք, մեր ժողովուրդն այդ հնարավորությունը տվեց։ Ցա վոք, մեր ժողովրդի մեծամասնությունը այսօր խնդիրն էլի տեսնում է ռուսական ենթատեքստի մեջ։ Մենք այդ պատճառով ենք փոքրամասնություն, ու այդ

պատճառով է, որ «Հանրապետություն» կուսակցությունն ընդդիմադիր է ո՛չ միայն Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, այլև Նիկոլ Փաշինյանին, ընդդիմությունը իրականում մենք ենք։ Մենք ասում ենք՝ կառուցեք տասնհինգ ջրամբար բրիտանացիների գումարներով, բրիտանացիները Արաքսի խնդիրը լուծում են Թուրքիայի հետ, սակայն

ռուսները համաձա՞յն են։ —ՀՀ-ի իշխանությունը կկարողանա՞ ճեղ քել ճն շումը ոչ միայն դրսից, այլ նաև խորհրդարանական մյուս 2 ուժերից եկող, որոնք գլխավորում են ասված պրոռուսական գործիչներ։ -Եթե ՀՀ-ի իշխանությունը կճ եղքի, հաջողություններ կունենա,

երկիրը դուրս կգա այս վիճակից, և մենք կընկնենք զարգացման ճանապարհի վրա։ Եթե չի կարողանա, ես ամբողջ քարոզարշավի ընթացքում ասել եմ՝ մնալով ռուսական ուղեծրում, մենք կորցնելու ենք թե՛ Ղարաբաղը, թե՛ Սյունիքը։ Ես պարզապես վստահ եմ։ Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև տեղադրված տեսանյութում։

(Visited 6 times, 1 visits today)