Էսպես է լինում, երբ խոտի փոխարեն մտքեր են որոճում

Վազգեն Մանուկյանի աներձագ, իրեն հրապարակախոս հայտարարած Վահան Իշխանյանը երեկ նայել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը հանրային հեռուստատեսությանը և հանգել հետևյալ եզրահանգման. «ԼՏՊ-ի ուղերձն է՝ հայերը ոչ մի բան չեն կարող անել, խոտակեր անասուններ են»:

«ՉԻ». Հայտնի շրջանակները բավական առատաձեռն էին Վազգեն Մանուկյանի հանդեպ նրա ազգափրկիչ գործունեության ընթացքում: Ինչո՞ւ բաժին չի հանել հարազատ աներձագի համար, և վերջինս ամբողջ ձմեռ բավարարվել է խոտով: Մի մարդ, որն անգամ աներձագին չի կարողացել փրկել, նրա հանդեպ հոգատար չի եղել, ինչպե՞ս էր փրկելու մի ամբողջ ազգի:

Լևոն Տեր-Պետրոսյանը 25 տարի է՝ ուրիշ բան է ասում, բայց որոշ խոտակեր անասուններ էշի համառությամբ խեղաթյուրում են նրա խոսքը:

Գոնե հիմա մի փոքր արժանապատվություն ունենային, տեսնեին իրենց հովանավորների վարած խայտառակ քաղաքականության հետևանքները, ուշադիր լինեին, որ հիմա անգամ իրենց բոսերն են կրկնում նույն մտքերը, ինչ ասում էր նախագահը 25 տարի առաջ ու չանեն անասունին հարիր նույն սխալները:

Բայց չէ, նախընտրական շրջան է, իշխանությունը վերցնելու շանսեր են տեսնում, ուրեմն պետք է ժողովրդին խաբել, թե հետ ենք բերելու Շուշին ու Հադրութը:

Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասն բացատրում է, որ մոտ ապագայում դա հնարավոր չէ, իրատեսական չէ, կլինի մի նոր արկածախնդրություն, բայց տարատեսակ աներձագ-հրապարակախոսներին դա առանձնապես չի հետաքրքրում, նրանք նյարդանանում են, քանզի դա վնասում է իրենց՝ ամեն գնով ձայն ստանալու մարտավարությանը:

Հ.Գ. Սույնը հայտնվել է Ռոբերտ Քոչարյանի կարկառուն մտավորականների ցուցակում:

4rd.am

(Visited 4 times, 1 visits today)