Ասել է, որ դաժանորեն պատժելու է իրեն ու իր ընտանիքին հայհոյած, ցավեցրած անձանց. Շուտով կսկսվի վենդետան

Իշխանական մեր աղբյուրը ուշագրավ մանրամասներ հաղորդեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների, համագործակցության առաջարկի եւ պարզած ձեռքի մասին։

Մուրճից ու պողպատից մի թեթեւ նահանջն արվել է բացառապես ԱՄՆ իշխանություններին հաճոյանալու համար։

Հունիսի 22-ին՝ ընտրությունների անմիջապես հաջորդ օրը ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունեց ընտրությունների արդյունքները, հորդորեց քաղաքական ուժերին հաշտվել դրանց հետ եւ գովեստներ շռայլեց ՀՀ իշխանությունների եւ նրանց «ուսուցչի»՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հասցեին։

Բայց հայտարարության մեջ ամերիկացիք մի թեթեւ դիտողություն էին արձանագրել․ «Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները մրցապայքարի հիմնական ուժերի շրջանում տիրող սուր բևեռացվածության և բորբոքիչ հռետորաբանության վերաբերյալ»։

Եւ հենց այս նախադասությունն է պատճառ դարձել, որ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է այդ հանդիպումները եւ խոսում է համագործակցությունից։

Իսկ թիմի ներսում բոլորովին այլ հռետորաբանություն է կիրառում եւ մազաչափ անգամ չի փոխվել։ Նա թիմակիցներին ասել է, որ դաժանորեն պատժելու է իրեն ու իր ընտանիքին հայհոյած, ցավեցրած անձանց։

Ամեն ինչ ֆիքսել են, ցուցակագրել եւ շատ շուտով սկսվելու է իրական վենդետան։ Թիմը բնականաբար հոգով-սրտով կողմնակից է դրան, որովհետեւ իրենցից շատերին էլ են այս ամիսներին վիրավորել ու ստորացրել։

Նրանք իշխանությունն այլ կերպ չեն պատկերացնում եւ մանավանդ ընտրություններում հաղթանակից հետո վստահ եմ, որ ինչ ուզենան՝ անելու են, այլեւս ոչ մի խոչընդոտ իրենց առաջ չկա։

 

(Visited 14 times, 1 visits today)