Կառավարությունը որոշել է. Հեռացնում են չպատվաստված բուժաշխատողներին

Իտալիայում սկսել են ծառայողական պարտականություններից հեռացնել այն բուժաշխատողներին, ովքեր մինչ այժմ կորոնավիրուսի դեմ չեն պատվաստվել։ Այս մասին հայտնում է Sky TG24-ը։

Նշենք, որ Իտալիայում դեռ անցյալ տարվա դեկտեմբերի 27-ից է մեկնարկել բնակչության զանգվածային պատվաստման արշավը։ Առաջինը պատվաստվել էին Հռոմի Lazzaro Spallanzani-ի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի աշխատակիցները։

Ապրիլի մեկից կառավարությունը որոշել է, որ բոլոր բուժաշխատողները պետք է կորոնավիրուսի դեմ պատվաստվեն։

Խոսքը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուժհաստատությունների, դեղատներում եւ սոցիալական հաստատություններում աշխատողների մասին է։

 

(Visited 10 times, 1 visits today)