Քիչ առաջ Չարչյանի մասով որոշումը կայացվեց

ՀՔԾ-ն Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Միեւնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել պ-ն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։

Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ եւ վերջինս պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ Դատախազության ներկայացրած միջնորդությունները։

(Visited 2 times, 1 visits today)