Շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ․Պեսկով

Կրեմլը ցանկանում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի որոշումը օգնի երկրին մտնել կայուն զարգացման հետագիծ և հաղթահարել դժվարությունները: Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը հավաստիացրեց, որ Կրեմլը ուշադիր հետևում է այն տեղեկատվությանը, որը գալիս է Հայաստանից: «Մենք տեսնում ենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ:

Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ», –

նշել է Պեսկովը՝ ավելացրել, որ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն ու գործընկերն է:

(Visited 12 times, 1 visits today)