Շնորհակալ եմ, որ Դուք մնացիք, ցավս մի քիչ թեթևացավ. Երեխիս որ կորցրեցի՝ չուզեցի Ձեզ կորցնեմ. Զոհվածի մայրը՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն։

Նրան մոտեցավ զոհված զինծառայողներից մեկի մայրը և ասաց. «Պարոն Փաշինյան, ես շատ եմ երազել այս հանդիպման մասին։

Շնորհակալությունս եմ հայտնում։ Զոհվածի մայր եմ, բայց սկզբից մինչև վերջ մասնակցել եմ… երեխիս որ կորցրեցի, չուզեցի Ձեզ կորցնեմ։ Ես շատ հույսեր ունեմ։ Շնորհակալ եմ, իմ ցավս մի քիչ թեթևացավ, որ Դուք մնացիք։

Շատ շնորհակալ եմ»։ Փաշինյանը համբուրեց զոհվածի մոր ձեռքը։

(Visited 13 times, 1 visits today)