Ավտոբուսը գլորվել է ձորը․ 27 մարդ է մահացել

Հունիսի 18-ին Պերուի հարավում ուղևորատար ավտոբուսի վթարի արդյունքում 27 մարդ է մահացել, ևս 13-ը ծանր վիրավորվել:

Diario El Peruano-ի տեղեկությունների համաձայն՝ վթարի են ենթարկվել Hochschild Mining ընկերության աշխատակիցները:

Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսը Պերուի Արեկիպա քաղաքից տեղափոխելիս է եղել աշխատակիցներին:

Ճանապարհին ավտոբուսը գլորվել է ձորը: Հնարավոր է, որ վարորդը կորցրել է կառավարումը:

(Visited 1 times, 1 visits today)