ՈՒշագրավ. Զախարովան խոսեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Մենք արդեն նշել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառը միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը բխում է կողմերի միջև փոխվստահության պակասից:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական աջակցություն ցուցաբերել, որն ուղղված է լարվածության թուլացմանը: Ե՛վ Երևանի և՛ Բաքվի հետ սերտ համակարգում է իրականացվում Արտգործնախարարությունների, Պաշտպանության նախարարությունների, Սահմանապահ ծառայությունների գծով:

Վերջին շաբաթվա ընթացքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը: Սահմանային վեճի համապատասխանաբար խորհրդակցությունները կշարունակվեն:

Խնդրի հաստատուն և երկարատև լուծման համար երկու երկրների միջև սահմանների դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկ ենք իրականացնում՝ հաջորդող դեմարկացիայով: Այս հարցում մենք հաստատում ենք այս գործընթացում մեր ակտիվ աջակցությունը»,-հայտարարել է Մարիա Զախարովան:

(Visited 4 times, 1 visits today)