Ո՞ւր է կորել Հայկ Մարությանը

Առհասարակ, քաղաքապետն ի՞նչ կապ կարող է ունենալ քարոզարշավի հետ։ Այս պատասխանը ստացանք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից՝ մեր այն հարցին, թե ինչո՞ւ է Մարությանը քարոզարշավի ընթացքում ձեռնպահ մնում քաղաքական հավաքներից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականին Մարությանը հեղափոխական ակտիվից էր։

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի միջով «սև կատու է» անցել և Հայկ Մարությանն այլևս չի սատարում իր թիմակիցներին, ինչը, սակայն, խոսնակը չցանկացավ մեկնաբանել՝ դրանք որակելով բամբասանք։

Խոսնակն ունի վստահություն, որ անկախ ընտրությունների արդյունքներից, Հայկ Մարությանը շարունակելու է զբաղեցնել քաղաքապետի իր պաշտոնը։

«Երևանի քաղաքապետը երևանցիներից բարձր վստահության մանդատ է ստացել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում, իսկ, ըստ սահմանադրության, Երևանում ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ. հաջորդ ընտրությունը նախատեսված է 2023 թվականի երկրորդ կեսին»,- նշեց Հակոբ Կարապետյանը:

(Visited 4 times, 1 visits today)