Լավ լուր Փաշինյանից. Շուտով կվերադառնան բոլոր գերեվարվածները

«Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները՝ մասնավորապես մեր գերեվարված եղբայրներին վերադարձնելու մասով:

Այնուամենայնիվ, մեր 15 գերիների վերադարձը, որ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն:

Որևէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շուտով վերադառնալու են հայրենիք»,- այս մասին համապետական հանրահավաքի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ, վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ կարևոր է, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան օր առաջ, առանց հակահումանիստական սակարկությունների:

(Visited 3 times, 1 visits today)