Որոշեցին մերժել… Հայտնի է պատճառը

«Մինչև վերջ գնալու եմ․ կգամ, վարչապետ կլինեմ՝ բոլորիդ ծառան կլինեմ, կաշխատեմ բոլորիդ համար»,- իր տված հարցազրույցներից մեկում ասել է դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը։

 

«Ես բոլոր տեղեկանքները ներկայացրել եմ օրինական, ստացել ենք համապատասխան փաստաթղթերը, ԿԸՀ-ն ընդունել է, մի քանի օր է՝ քարոզարշավի մեջ ենք։ Եթե օրինական չէր, ինչի՞ է ընդունել, ինչի՞ է մեր պասպորտի սեղանը տվել ինձ օրինական փաստաթուղթը։

Ժողովուրդ ջան, դուք մտեք, գուգլով նայեք՝ որ օրն ինձ հանել են, էդ օրն իմ ցուցանիշներն ինչքան բարձր են եղել։ Ես ձեզ ոչ մի բան ցույց չեմ տալիս, մտեք նայեք։ Ես գտնվել եմ առաջին հորիզորականում։ Դրանից հետո որոշում են ընդունել՝ ինչ ձևի գտնել մի հատ կետ, սխալ համարեն, ինձ հանեն դուրս։

Ես ինձ համարում եմ ապագայի մարդ։ Ես վերադարձել եմ քաղաքականություն, որ կյանքում ինչ փորձ ես ձեռք եմ բերել, բոլոր ներդրումները կատարեմ մեր հայրենիքի համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստում քննարկեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ստացել են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից գրություն, համաձայն որի՝ ոստիկանությունը մերժել է Տիգրան Արզաքանցյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրել։

Նա ներկայացրեց, որ Ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝

Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով նա չունի ընտրվելու իրավունք:

Հանձնաժողովի անդամները 5 կողմ 1 դեմ ձայներով որոշեցին մերժել՝ փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։

(Visited 4 times, 1 visits today)