Սամվել Բաբայանը Սերժ Սարգսյանի արած սխալների մասին. Դատվելու եք, պատրաստվե՛ք

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցում է «Ազատական» կուսակցության ընտրացուցակով և գլխավորում այն:

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Բաբայանը խոսում է ընտրություններին մասնակցելու իր շարժառիթների, ղարաբաղյան երկրորդ պատերազմում թույլ տրված սխալների, բանակի ղեկավարության և Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանատվության մասին:

Զրույցի ընթացքում Բաբայանը մի քանի անգամ նշում է զինված ուժերի հարցում Սերժ Սարգսյանի արած սխալների մասին, ընդգծում, որ նա պետք է իրավական պատասխանատվության ենթարկվի: Դատվելու եք, ուղիղ ասում է Բաբայանը:

Զրույցի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարն անդրադառնում է նաև 1992 թ. Շուշիի ազատագրմանը և 2020 թ. պատերազմում բերդաքաղաքի գրավմանը՝ ներկայացնելով մանրամասներ երկու գործողությունների մասին:

(Visited 18 times, 1 visits today)