Ինքս եմ տեսել, թե ինչպես է դողում Հեյդար Ալիեւի կզակը Ռոբերտ Քոչարյանի առջեւ. Հենրիկ Քոչինյան

Երբ 1988-ին սկսվեց Արցախյան շարժումը, մեզանից շատերը չէին կարող պատկերացնել, թե ինչ դժվարին ուղու վրա ենք կանգնել: Այս մասին Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքում հայտարարեց Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը:

«Բայց եկավ 1994 թվականը, եւ մենք տեսանք հաղթանակներ՝ Շուշիի, Կովսականի, Ջրականի, Քարվաճառի ազատագրումը: Ցանկացած աշխատանք կատարվում է թիմով:

Այս տաղանդավոր մարդկանց աշխատանքը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը: Հաճախ՝ առաջնագծում կանգնած զինվորի կողքին»,- ասաց նախկին մարզպետը:

Նա տարակուսեց՝ հիմա ինչու՞ չստացվեց: «Որովհետեւ որոշումներն ընդունում էր մի մարդ, ով պատկերացում չուներ բանակի մասին: Հաղթանակ ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ դիվանագիտության մեջ:

Ես ինքս եմ տեսել, թե ինչպես է դողում Հեյդար Ալիեւի կզակը Ռոբերտ Քոչարյանի առջեւ»,- իր հիշողությունները կիսեց Հենրիկ Քոչինյանը` հավելելով, որ հերթը Ալիեւ-կրտսերինն է:

(Visited 18 times, 1 visits today)