Քիչ առաջ Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն տարածեց

«Հայաստանի դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտատարություն է տարածել, որում ասված է.

«Տիգրան Արզաքանցյանը, Նատալիա Ռոտենբերգը, Արամ Սարգսյանն ու Նարինե Դիլբարյանը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, այցելեցին Սպիտակ, Վանաձոր։

Կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ մեր երկրում առկա արտագաղթը վերածվել է ցավոտ խնդրի, ուստի իրենք առաջարկում են նոր խորհրդարան, նոր կառավարություն և նոր Հայաստան։

Ժամանակն է, որպեսզի մեր արժանապատվությունը բարձրացնենք ամբողջ աշխարհի դիմաց, իր խոսքում նշեց Տիգրան Արզաքանցյանն ու հավելեց, որ միայն այդպես մենք կկարողանանք ապացուցել մեր ազգի հզորությունը։

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍԻՆ»:

(Visited 3 times, 1 visits today)