Որպես պարգեւ, բարձր պաշտոն՝ զոհերի դիերը նկուղում թաքցրածին

Yerkir.am-ը գրում է, որ «Արցախյան պատերազմում զոհված հերոսների դիերը նկուղում թաքցրած հիվանդանոցի՝ Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսերի տնօրեն Վարդան Ավագյանին, որպես պարգեւ, բարձր պաշտոն են տվել։

Օրերս նա նշանակվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի («Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի եւ ՁԻԱՀ–ի կենտրոնի միավորումից հետո ձեւավորված բուժհիմնարկի) տնօրենի ժ/պ։

Նախորդ տնօրենի ժ/պ Հովհաննես Մադոյանը, որի ՀԿ–ում ժամանակին աշխատել էր առողջապահության նախկին նախարար, Փաշինյանի ներկայիս խորհրդական Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարարի ժ/պ Անահիտ Ավանեսյանի հորդորով ազատման դիմում է գրել»։

(Visited 9 times, 1 visits today)