Բաքուն հաստատեց. Զինծառայողին կվերադարձնեն Հայաստան. Մանրամասներ

Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանել է, որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի համար մուտք է գործել Ադրբեջանի տարածք, այլ մոլորվել է:

Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի է պահել և սխալ պատասխաններ է տվել։ Դա էլ հանգեցրել է այն մտքին, որ նա եղել է ՀՀ ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ, պարզաբանել են գերատեսչությունում։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ ներկայում Քարթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին։

ՀՀ պաշտպանության նախարարությունում ավելի վաղ հայտարարել էին, որ Քաթանյանը մոլորվել է մառախուղի պատճառով և պատահաբար հայտնվել «Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում»:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում էր, որ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, հունիսի 8-ին հատել է շփման գիծը Լաչինի շրջանի տարածքում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս լուրը։

(Visited 2 times, 1 visits today)