Երդվում եմ՝ եթե… Ինձ ուղղակի կգնդակահարեի. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Պատերազմն ինձ համար ամենաատելի բանն է, երբեք չեմ ցանկացել՝ որևէ տեղ ոչ միայն պատերազմ, այլև մարտական գործողություններ լինեն, «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Սարգսյանը միաժամանակ ավելացրել է, որ մարտական գործողություններից սարսափելու արդյունքը լինում է այն, ինչ ունենք.

«Էսօր վեցը վերցրին, վաղը 16-ը կվերցնեն, մյուս օրը՝ 36-ը, հետո ի՞նչ է լինելու։

Եթե ինքն արժանապատվություն ունենար, պետք է ինքնասպան լիներ։ Երդվում եմ՝ եթե ես լինեի գերագույն գլխավոր հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ինձ ուղղակի կգնդակահարեի։

Ո՞ւմ է պետք այդպիսի կյանքը. 5000 հոգու մահը խղճիդ, էլ չեմ ասում կորոնավիրուսի հետևանքով մահերի մասին, ջախջախված զորք: Ադրբեջանցին ուղղակի քեզ ծաղրում է, 10 կոպեկանոց է դարձնում, ասում է՝ «դու ո՞վ ես, որ ես քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես, ես հաղթել եմ…» ու ազգանուններ է ասում», — նշել է Սարգսյանը:

(Visited 3 times, 1 visits today)