Նախկին ոստիկանապետը դատապարտվեց 2170 տարվա ազատազրկման

Թուրքիայի նախկին ոստիկանապետ Նազմի Արդիչը հանրահայտ «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի դեմ դավադրության գործով դատապարտվել է 2170 տարվա ազատազրկման, հայտնում է ամերիկյան ESPN-ը:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ` Արդիչը ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ազիզ Յըլդըրըմի դեմ կեղծ քրեական գործ է սարքել, ինչի պատճառով վերջինս 2011-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման` պայմանավորված խաղերի համար:

Ավելի ուշ Յըլդըրըմն արդարացվել է, իսկ Արդիչը` հայտնվել մեղադրյալների աթոռին:

(Visited 1 times, 1 visits today)