Այդ մասին ինձ ասել է ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ վարորդը. Փ. Ուրուսյան

Թալանչիներն ու մարդասպանները, գողերն ու ավազակները, մաֆիայի կլանի պարագլուխներն ու նրանց շնագայլերի ցեղատեսակը ժամանակին չպատժվելով, կերպարանափոխվեցին 7֊րդ դասի սատանայի, որն ավելի վտանգավոր դարձավ մեր հանրության ու պետության անվտանգության համար։

Այո, միշտ էլ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ ԵՎ դա է պատճառը, որ այսօր նրանք իրենց նենգ ու ստոր գործողությունների մեջ դարձել են ավելի փորձառու և մարդկանց գայթակղելով իրենց սատանայական ստերով ու կեղծիքներով, ցանկացած ձևով ուզում են հասնել իրենց կեղտոտ նպատակներին, այն է բռնազավթել ժողովրդի լեգիտիմ իշխանությունը։

Ամբաստանյալ հրեշն այնքան է ոգևորվել, որ սկսել է ահաբեկել ու հաթաթա տալ մեզ՝ ժողովրդին, թե ով առնչվել է իր հետ փոշմանելու է։ Այստեղից պարզ երևում է, որ նա գտնվում է անբուժելի հոգեկան վիճակում։

Պատասխանում եմ, նա ով առնչվել է ժողովրդի հետ, ստել, կեղծել, մեղքեր է գործել ու շարունակում է գործել, փոշմանելու է…
Հայտարարում եմ Մեղրիի փոխանակման հարցի քննարկումը ԱԽՔ֊ում եղել է, այդ մասին ինձ ասել է ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ վարորդը։ Վարչապետը ճիշտ է։ սեռժը հոկտեմբերի 27֊ի ոճրագործությունից նախօրոք տեղյակ է եղել և այն չի կանխել, այդ մասին գիտեր նաև սեռժի վաչոն։

Այստեղ Վարչապետը նույնպես ճիշտ է:
ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հովանավորությամբ, Քի Ուեսթում ձեր և ադրբեջանի նախագահ հեյդար ալիևի հանդիպումը եղել է Մեղրիի փոխանակման հարցով, որի հեղինակն է ամերիկացի փորձագետ Փոլ Գոբլը:

Այդ ազգադավ պլանը բացահայտվել էր նաև ռուսների կողմից։ Այդպես էլ չհասկացաք, որ ժողովուրդը ուզում է ապրի այնպիսի երկրում, որտեղ չեն ոտնահարվում իր իրավունքներն ու արժանապատվությունը։
Մենք՝ժողովուրդն է տերը մեր երկրի

Փայլակ Ուրուսյան

(Visited 7 times, 1 visits today)