Բայց կոնկրետ թուրքիայի հետ հարաբերություններում կա մի մեծ ԽՆԴԻՐ ու…

Հարություն Ղուկասյանն իր էջում գրել է. Ապշել կարելի է՝ ինչ պարզագույն , էմոցիոնալ և դատարկ մտաեզրահանգումների վրա են որոշ անձիք փորձում գնահատականներ տալ հայ – թուրքական անկնկալվոծ հարաբերություններ կարգավորման հեռանկարին․․․ Թուրքերը մեր հարեվաններն են և դրա հետ ոչինչ անել մենք չենք կարող։

Պե՞տք է, որ ՀՀ-ն առնվազն թշնամական հարաբերություններ չունենա իր հարևանների հետ։ Պետք է բնականաբար։ Պե՞տք է , որ ճանապարհները ապաշր ջափակվեն։ Անպայման, եթե ցանկանում ենք ստեղծել մրցունակ տնտեսություն․․ բայց կոնկրետ թուրքիայի հետ հարաբերություններում կա մի մեծ ԽՆԴԻՐ ու այդ խնդիրը թուրքերի կողմից Հայոց Ցեղաս պանության շարունակական ժխ տում է․․․

Մի պահ պատկերացրեք , որ Գերմանիան ու Իզրայելը հարևան պետություններ են ու Գերմանիան մինչ օրս ժխտում է Հոլոքոստն ու հրեաների ցեղաս պանությունը։ Դա պատկերացնելն անգամ դժվար է ։ Գերմանացիները մինչ օրս հրեաներին տու գանք են վճարում։ Խոսքը տարեկան միլիարդավոր դոլլարների մասին է․․․ Ի հակառակ դրան մեզ շարունակ համոզում են , որ աչք փակենք թուրքերի կողմից

ցեղաս պանության ժխտման փաստի վրա։ Հայերիս համար սա սկզբունքի խնդիէ չէ։ Ոչ էլ լաց և կոծի , կամ հավերժ զո հի կարգավիճակում մնալու ցանկության։ Սա գոհապահպանության կարևորագույն հարց է։ Ես համոզված եմ , որ , եթե թուրքերը ընդունած լինեյին ցեղաս պանութունը , ուրեմն չէր լինի վերջին պատ երազմը ։

Ցեղաս պանություն արած ու ընդունող երկիրն իր վրա որոշակի իրավական , բա րոյական պարտավորություններ է վերցնում , որի խախտումը բերում է առավել ծանր հետևանքների։ Անպա տիժ ոճիրը նոր ոճիրներ է ծնում ու քանի դեռ թուրքերը ժխ տում են ցեղաս պանության փաստը , մենք մեզ ապահով զգալ չեն կարող։ ՀՀ-ն կարող է երկխոսություն սկսել թուրքերի հետ տարբեր տնտեսական հարցերով , բայց

դիվանագիտական հարաբերությունների առանցքի մեջ պիտի լինի ցեղաս պանության ճանաչման անհրաժեշտությունը։ Ու պետք չէ շարունակ կրկնել, թե այլ պետություններն իրենց շահի համար են ճանաչում Հայոց Ցեղաս պանությունը։ Բնական է , որ բոլորն էլ առաջնորդվում են իրենց պետության ազգային շահերով , բայց այս հարցում մեր շահերը համնկնում են։

ՀՀ ու Սփյուռքն այժմ պետք է ամեն

ինչ անեն, որ ԱՄՆ նոր վարչակարգը վավերացնի կոնգրեսի ու սենատի Հայոց Ցեղաս պանության ընդունման ու դա տապարտման բանաձևը , որից հետ ԱՄՆ դա տարանները արդեն կարող են հայերից հազարավոր հայտեր ընդունել ընդդեմ Թուրքիայի։ Այժմ թուրքիան պիտի կանգնի հայերիս առաջ առնվազն բարոյական պատասխանատվություն ստանձնելու փաստի առաջ , իսկ , երբ առավել ուժեղ կլինենք , նաև ցեղաս պանության վնա սների փոխատուցման։

(Visited 1 times, 1 visits today)