5 աստղանի հյուրանոց, մայր ԲՈՒՀ-ի տարածքու՞մ

Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է․

«Մեր ձեռքի տակ է հայտնվել էսքիզային նախագծի մի տարբերակ, ըստ որի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններից մեկը, համատեղ թուրքական հայտնի հյուրանոցների խմբի հետ, մեծ նախագիծ է պլանավորում իրականացնել ներկայիս Մայր ԲՈՒՀ-ի(համալսարանի) տարածքում:

Ըստ նախագծի, պլանավորվում է, 5 աստղանի մոտ 400 հյուրանոցային համարով համալիր և կից բնակելի էլիտար շենք: Էլիտար շենքի բնակիչները կկարողանան օգտվել հյուրանոցային համալիրի բոլոր ծառայություններից: Բնակարանի 1 քմ վաճառքի գները նախատեսվում են 7500-9000$ շրջակայքում:

Մեզ տեղեկացրեցին, որ նախնական, 7 բնակարան արդեն վաճառված է: Այս և այլ նախագծեր, մեր աղբյուրի փոխանցմամբ, հաստատվում են բարձր մակարդակներով, իսկ իրականացման համար վստահվելու են Փաշինյանի ամենից մտերիմ օլիգարխին՝ Խաչատուր Սուքիասյանին(մականունը՝ Գրզո)»։

Հավելենք, որ Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղարն , արձագանքելով այս լուրին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քիչ առաջ իրեն լրատվական համարող մի կայք գրել է, թե իբր Սուքիասյանը ցանկանում է գնել Երևանի տարածքի բուհերն ու թուրքերի հետ համատեղ հիմնել հյուրանոցային բիզնես: Սուտ է, կեղծիք է, հորինվածք է… Նման ստորություն հորինողներն իրենք են պատրաստ նման գործարքների: Անիմաստ գործ է: Որքան էլ ստեր հորինեք, միևնույն է, ճշմարտությունը հասանելի է մեր հայրենակիցներին:

(Visited 12 times, 1 visits today)