Մեղավոր ենք, որ չհասցրեցինք որոշ մարդկանց բենթլիներն ու դղյակները սարքել ԱԹՍ». Ալեն ջան, ուզում եմ քեզ հիշեցնել, որ…

Վազգեն Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ասում ա. «Մե ղավոր ենք, որ չհասցրեցինք որոշ անձանց բենթլիները և դղյակները սարքել ԱԹՍ»։ Վերջում էլ ավելացնում ա, որ ինչքան հանդիուրժեցից՝ հերիք է, այսուհետ պատասխանելու են բոլոր քննադատություններին։ Ալեն ջան, ցանկանում եմ

քեզ հիշեցնել, որ ձեր կողմից այս տարիներին իրականացված ամբողջ հակակոռուպցիոն գործունեությունը ավելի քիչ գումար է բերել բյուջե, քան դուրս է եկել բյուջեից՝ ձեր պարգևավճարների տեսքով։ «Չհասցրեցինք»-ը մի տեսակ ըըըը, ինչպես ասեմ, այդքան էլ ճիշտ չի բնութագրում այս իրավիճակը։ Տես, եթե անգամ կողմ դնենք էն

մնացածը և Պողոսի աչքերով նայենք այս ամենին, ապա ստացում ա, որ դուք եկել էիք պետությունե փրկելու համար, սակայն 2.5 տարի «սպիտակ թալան» եք իրականացրել ու հանցավոր անգործություն «թալանչիների» նկատմամբ։ Կամ ապիկարության արդյուք է սա, կամ պայմանավորվածության, կամ էլ չարամտության։ Ոնց

էլ նայես՝ նույնիսկ Պողոսի համար դուք այլևս որևէ բա րոյական իրավունք չունեք շարունակել մնալ իշխանություն, էլ չեմ ասում հասարակության մտածել իմացող հատվածի վերաբերյալ, որին Նիկոլը զզվանքով անվանում է էլիտա։ Շանս չունեք, ապեր, պրծել է, էդ անկանոն շարժումները չեն կարող ռեաբիլիտացնել դիակին, ավելի լավ է մտածեք ինչ եք անելու հետո, քանզի էս մասով էլ հաստատ անելիք չունեք…

(Visited 5 times, 1 visits today)