Դուք ավելի լավ է Օսիպյանին խորհուրդ տաք հոգեբանական կենտրոններ բացել ցուցարար ծեծողների համար. Լևոն Բարսեղյանը գրառում է կատարել

Լևոն Վարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

— Է հետո՞, տիկին Ջուլհակյան, էլ բան գիտե՞ք…

-Ձե՞զ ինչ պատահեց պարոն Աղազարյան…

-Իբր չեք հասկանում, որ չարժե քննադատել մեր փառապանծ ոստիկանությանը, մարդիկ հազիվ սկսել եմ նորմալ աշխատել, գեներալիսիմուսը աչք չի փակում դատարանների մոտ հասարակական կարգ պահպանելու, կարգը խախտողներին ձերբակալելու համար, իսկ դուք վատաբանում եք, դուք հո չե՞ք միացել մտահոգների խմբին, հեչ չէի սպասում, բոլորովին…

-Դուք ավելի լավ է Օսիպյանին խորհուրդ տաք հոգեբանական կենտրոններ բացել ցուցարար ծեծողների համար, ոստիկաններին՝ սպիտակ խալաթներով հերթապահություն իրականացնել դատարանների մոտ, որ ցուցարարներն անտեղի չզայրանան…

-Ախր հեգնում եք տիկին Ջուլհակյան, հասկացեք, ախր, սրանք ժամանակավոր դժվարություններ են, կանցնեն կգնան, դուք էլ կզարմանաք, թե ինչ լուրջ էիք ընդունել եղած միջադեպը…

-Այդ երբ, այն ժամանակ, երբ պարոն Օսիպյանը հուշեր կգրի «Ջրցան մեքենայից մինչեւ գեներալիսիմուս» վերնագրո՞վ։

-Այո, բայց գեներալիսիմուս բառը մեծատառով, տիկին Ջուլհակյան, մենք իրավունք չունենք ստվերելու հեղափոխության նվաճումները…

-Վայ, կներեք, միամիտ էր ստացվել, էլ չի կրկնվի…

-Տեսեք, էլի հեգնում եք։

-Բոլորովին, եթե էգուց ցուցարար ծեծողները չձերբակալվեցին, նոր կերեւա թե ոնց եմ հեգնում։

ԱԺ մամլո դիվան

#պետությանզավթումչիեղել — 72

(Visited 349 times, 1 visits today)