Ի՞նչ ասես, օրինակ, էն հավիկին, որ Վանոյի մասին գրում է, թե գողերին ու «ավտարիտետներին» քշեց Հայաստանից.Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ի՞նչ ասես, օրինակ, էն հավիկին, որ Վանոյի մասին գրում է, թե գողերին ու «ավտարիտետներին» քշեց Հայաստանից, որ ինքը մնա միակ «գողը»։ Ո՞նց չասես՝ ա՛յ թշվառական, մինչ ՆԳ նախարար դառնալը Վանոն Հայաստանի լավագույն արձակագիրներից մեկն էր,

Վանոն «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, Վանոն մեր ազգային ազատագրական պայքարի ամենավառ անհատականություններից էր, եւ եթե նույնիսկ նրա պաշտոնավարության շրջանում քննադատելու էջեր կան, ախր ինչքան պետք է անուղեղ լինի մարդ, որ նման բան գրի։

Երեւի գողերի ու «ավտարիտետների» միջավայրը քեզ շատ հարազատ է եղել, որ էդպես սիրտդ մղկտում է քրեական հանցագործների համար։
Խմբագիր կոչեցյալներ, ողբամ զձեզ. հո միայն փող աշխատելը չի, կարդացեք էլի, թե ինչ աղբ են արտադրում ձեր գրչակները։
Երեւանի աղբից եք խոսում։

Երեւանի աղբի խնդիրը մի օր հաստատ լուծվելու է ու լուծվում է, իսկ ԶԼՄ-ների աղբի գարշահոտից ազատվելն արդեն անհնար է թվում։
ԶԼՄ-ների 90 տոկոսն ուղղակիորեն պաշտպանում է մարդասպանների, թալանչիների, գողերի ու «ավտարիտետների» շահերը,

եւ ամենասարսափելին էն է, որ դրանից ոչ ամաչում են, ոչ էլ գետինն են մտնում։
Ձեր աշխատած փողը բկներիդ կանգնի։

(Visited 745 times, 1 visits today)