Դա աղետ կլինի Հայաստանի համար. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իրբէջում գրել է.

Նոր հասկացա, թե Միքայել Մինասյանի համար ներկայիս պետությունն ինչու է անբովանդակ:

Ինչպես կարող է իշխանությունը պետության անունից վերցված ահռելի վարկից 250 միլիոն ԱՄն դոլարը ևս չանի ընդամենը վարկային մեկ ծրագրի շրջանակներում? «Բովանդակային իշխանությունը» պետք է պետությունը արտաքին պարտքի տակ ճկռացնի,

պետության անունով վարկ վերցնի, այդ վարկը տանի տուն ու տանը բովանդակություն տրվի… Թող սերունդներն էլ տասնամյակներով արտաքին պարտքը փակեն:

Կամ ասում է՝ իշխանություններն ու պետությունն անկանխատեսելի են դարձել…

Իսկական կանխատեսելի պետությունը պետք է դեմքով ճանաչի պետությանը «բովանդակություն տվողներին» ու նրանց հավին քշա չասի, թողնի, որպեսզի նրանք շարունակեն քանդակել պետության բովանդակությունը…

Փաստորեն ինֆոն սխալ էր եկել՝ ոչ թե աներ հայրիկին,կամ Սեյրան Սարոյանի ասած՝ պապա-1-ին պետք է ձերբակալեին, այլ պապա-2-ին:

Մարդ արդեն զզվում է, երբ հիշում է, որ այս ամենի իրական մասշտաբներից բեխաբար ապրել է այդ «գերբովանդակ» պետության մեջ…

Շատ բաներ էինք մտածում, բայց ոչ այս մասշտաբի գողություն մեզանից… Դուք վերադարձ չպետք ունենաք՝ ոչ ձեր դեմքով, ոչ միջոնրդավորված, դա աղետ կլինի Հայաստանի համար:

(Visited 1 355 times, 1 visits today)