Կարելի է ենթադրել, որ այս հարձակումը հենց նրա այդ գործունեության հետ է կապված. Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ստյոպա Սաֆարյանի Styopa Safaryan վրա կատարված հարձակումը ողբերգություն է և երկրի դեգրադացվող և գահավիժող վիճակի ցուցիչ:

Վստահաբար իշխանությունները դրա հետ ուղիղ կապ չունեն: Դժվար չէ գուշակելը, որ դրա հետևում նախկիններն են, որոնք արտաքուստ ավազակային հարձակման շղարշի տակ գործչին քաղաքական մեսիջ են հաղորդում և փորձում վախեցնել:

Այլ բառերով դա կարելի է կոչել նաև ահաբեկչություն: Ըստ էության` ուժերը, որ այլոց ահաբեկչի պիտակներ են բաշխում, բացառված չէ, որ իրենք կրող են կանգնած լինել այս ահաբեկչության հետևում:

Բայց այս նողկալի դիպվածի պատասխանատվությունը վերջիվերջո ընկնում է իշխանությունների վրա, որ այնքան են բարձիթողի արել երկրի կառավարումը, այնքան են նպաստել քաոսի և անօրինության գոյացմանը և այնքան են նստել սեփական ձեռքերի վրա, որ հանցավոր շրջանակները, առանց վախենալու` անցել են բացահայտ ռևանշի:

Ստյոպա Սաֆարյանն այս իշխանության ամենաակտիվ սատարողներից է և կարելի է ենթադրել, որ այս հարձակումը հենց նրա այդ գործունեության հետ է կապված: Եվ եթե իշխանություններն այնքան ապիկար են, որ անկարող են պաշտպանել հանրային դերակատարում ունեցող սեփական աջակցին, ապա չի մնում այլ բան` քան պահանջել իրավիճակի փոփոխություն:

Եթե անկարող են կառավարել, ապա պետք է իրենց տեղը զիջեն կարողներին:

Աջակցություն եմ հայտնում իմ գործընկերոջը:

(Visited 1 081 times, 1 visits today)