Հերոսը չի հարձակվում և չի թալանում իրեն ծնած ժողովրդին, այլ պաշտպանում է նրան. Արտակ Գալստյան

ՀԱՅՐԵՆԻՔ ԲԱՌԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ,ԱՅՆ ԴԵՌ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ….

Վիտալի Բալասանյանը այսօր հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ,որում մասնավորապես նշել է՝
Որ ՀՀ կառավարության որոշումը` պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրել Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար:

«Դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»
,<<Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են:

Կոչ դատարանների դեմ. սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է եղել, որը առաջադրել են Ռոբերտ Քոչարյանին, այլ դա անմիջական Սահմանադրական կարգի տապալում է եղել: Կգա ժամանակը, եւ բոլորը պատասխան կտան>>:
Կարելի է արձանագրել,որ աշխարհի պատմության մեջ առաջին անգամ կատարվեց դարակազմիկ մի արտահայտություն,որով լույս սփռվեց դիտորդական առաքելությունների բուն էության վրա:

Վիտալի Բալասանյանը բացահայտեց այն,ինչը ակներև էր տարիներ շարունակ,ուղղակի մենք նվաստներս դա չէինք տեսնում:
Նա ամբողջ ազգի և աշխարհի համար բացահայտեց ակնհայտ ճշմարտությունը,ընդ որում գնահատեք,առանց հեղինակային իրավունքի պատենտավորման,ուղղակի ազգասիրությունից դրդված մեծագույն գյուտը նվիրեց աշխարհին:
Վիտոն բացահայտեց,

որ Հայաստանի պատմության մեջ երբևիցէ իրականացված ցանկացած ընտրությունների, բոլոր դիտորդական առաքելությունները ,եղել են անմիջական միջամտություն Հայաստանի սուվերենության դեմ և ոտնահարվել է Սահմանադրությունը:

Փառք Տիրոջը,որ Վիտալի Բալասանյանը կա և Հայ ազգի հետ է և մեզ հանեց խավարից:
Սակայն Վիտոյի առաքելությունը սրանով չի ավարտվում,նա նաև փոփոխություն է մտցրել ՀՀ Քրեական Օրենսգրքում ՝ քրեականացրել է Վարչապետի դատարանները շրջափակելու կոչը և դարձել բախտագուշակ՝կանխատեսելով բոլորի պատասխանատվության պահը:

Սակայն մեծ բախտագուշակ Վիտոն չի ընկալել որ բոլորի մեջ մտնում է նաև ինքը:
Որ ինքը և իր նմանները դեռ պիտի պատասխան տան՝

-ՀՀ ում կեղծ գրանցման տեղեկանքով,իշխանությունը զավթելու

-Հոկտեմբերի 27-ի
-Երևանի կենտրոնի բնակիչների տարհանման և ունեզրկման

-ՀՀ բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները օտարներին վաճառելու

-Մարտի մեկի սպանդի
-Մարտի մեկին Հայաստանի Հանրապետության վրա առանց պատերազմ հայտարարելու հարձակվելու

-Հայաստանի տնտեսությունը և ունեցվածքը լափելու և երկու միլիոն արտագաղթածների, ապրիլյան քառօրյայի զոհերի և Բերձորի ջարդերի համար:

Դե Վարչապետն էլ պատասխան կտա,որ ապացուցեց որ ձեր լափած փողերը Նոր Հայաստանում գին չունեն,որ անկախ լափածի չափից բանտում ծախսելու տեղ չունեք,որ ձեր հայատյաց տեսակը մոլախոտի պես կվերացվի և Հայաստանից և Արցախից,որ դուք հերոս չէք և չէք էլ կարող լինել:

Որովհետև Հերոսը չի հարձակվում և չի թալանում իրեն ծնած ժողովրդին,այլ պաշտպանում է նրան,ընդ որում անշահախնդիր,հանուն Հայրենիքի:
Վերջին բառը քեզ համար բարդ է,չես հասկանա:Հայրենիք բառը հասկանալու համար դեռ պիտի այն ունենաս:

Արտակ Գալստյան

(Visited 1 591 times, 2 visits today)