Թուրքիայում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ժամանակ Հայաստանի մասին 4000 դոլարանոց հարց է հնչել. մասնակիցը ընտրել է…

Թուրքիայում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ժամանակ Հայաստանի մասին հարց է հնչել, որին սխալ պատասխան տալով՝ մասնակիցը զրկվել է մոտ 4000 դոլար վաստակելու հնարավորությունից:

Ըստ Hurriyet-ի` հայտնի դերասան, հաղորդավար Մուրաթ Յըլդըրըմը հնչեցրել է հետևյալ հարցը: «Թուրքիան նշված երկրներից որի՞ հետ ունի ամենաերկար ցամաքային սահմանը»։

Տարբերակներ՝

A. Հայաստան

B. Վրաստան

C. Հունաստան

D. Բուլղարիա

Մասնակիցն օգտվել է 50։50 տարբերակից, որի արդյունքում մնացել են Հայաստանի և Բուլղարիայի տարբերակները։

Վերջինս ընտրել է Բուլղարիայի տարբերակը և սխալվել։ Նշենք, որ հայ-թուրքական սահմանի երկարությունը կազմում է 328 կմ։

Նյութի աղբյուր՝ Bavnews.am

(Visited 28 526 times, 1 visits today)