8 սպա է բերման ենթարկվել ՌՈ.մեր աղբյուրներն այլ բան են պնդում. «Հրապարակ»

«Չնայած Քննչական կոմիտեից հաղորդում են, որ սահմա­նախախտ Արայիկ Ղազարյանի դեպքով ոչ մի ձերբակալված կամ կալանավորված չկա, քա­նի որ «ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով և

ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019 թ. ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա. Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը,

գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածնե­րում Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել», սակայն մեր աղբյուրներն այլ բան են պնդում:

Մեզ ասացին, որ այն զորամասից, որտեղ ծառայություն է իրականացրել Ղազարյանը, 8 սպա է բերման ենթարկվել ռազմա­կան ոստիկանություն, և քննություն է ընթա­նում:

Շարքային զինծառայողների նկատմամբ ոչ կանոնադրային վերաբերմունքի փաստերն են ստուգվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

(Visited 409 times, 26 visits today)