Հայկական բանակը Տավուշում 140 հեկտար տարածք է ազատագրել. Մանրամասներ

2019 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայկական բանակը լուրջ հաջողություններ է գրանցել Տավուշիհյուսիսում թշնամու սահմանապահների դեմ պայքարում:

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձելեն առաջ շարժվել և հարմար դիրքերզբաղեցնել Բաբաքյար կոչվող լեռներիշրջանում, սակայն, հանդիպել Հայոց բանակի զինծառայողների դիմադրությանը՝ստիպված են եղել մնալ իրենց տարածքում:

Գերազանցելով հակառակորդիսահմանապահներին՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են մոտ140 հեկտար տարածք ազատագրել:

ՀՀ զինված ուժերի հաջող գործողության արդյունքում հաջողվել է կասեցնել թշնամու սադրանքը, որը նպատակ ուներ վերահսկողություն սահմանել Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու վրա:

Ադրբեջանի իշխանությունների և պետական քարոզչամեքենայի համար անսպասելի շրջադարձի արդյունքում հայկական ուժերիզբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին:

Թիրախային գոտում է հայտնվել նաև ադրբեջանականԻքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջցանքատարածություններն ուարոտավայրերը:

Փորձելով կանխել խուճապի տարածումըսեփական բնակչության շրջանում՝ Բաքվի քարոզչամեքենան դիմեց տեղեկատվական մանիպուլյացիայի՝ հրապարակելով «առաջինը գողն է գոռում բռնեք գողին»ժանրի նյութեր:

Այդ գործին լծվեցին Ալևինավթադոլարներից սնվող ադրբեջանականքարոզչական կայքերը՝ հրապարակելով տեղեկություն իբր «Ադրբեջանի սահմանապահների հաջողության ևառաջխաղացման մասին»:

Իրականում ադրբեջանական զինուժը կարողացել է փոքրտարածք զավթել, սակայն հարևան Վրաստանից՝ չկարողանալով մոտենալ Հայաստանի հետ սահմանին:

Այս հաջողված գործողության արդյունքում հայկական բանակը ոչ միայն կարողացավ ազատագրել 140 հեկտար տարածք և ավելիա մրապնդել մեր սահմանակից գյուղերի և ավտոմայրուղու անվտանգությունը,

այլև  վերահսկողության տակ վերցնել ադրբեջանական մայրուղին, ինչը Բաքվի իշխանություններին պետք է ստիպի մեղավորներ ման գալ իրենց գեներալներիշարքերում:

(Visited 5 253 times, 1 visits today)