Աշխարհի ամենահարուստ մարդիկ 1 օրում 18 մլրդ դոլար են կորցրել

Աշխարհի 9 ամենահարուստ գործարարները օգոստոսի 14-ին ընդհանուր առմամբ 18 մլրդ դոլար են կորցրել, հաղորդում է Forbes-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց կարողության կտրուկ կրճատումը պայմանավորված է ամերիկյան ֆոնդային ինդեքսների անկմամբ։

Forbes-ի ցուցակի առաջատարը՝ Ջեֆ Բեզոսը, կորցրել է 3.5 մլրդ դոլար, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 3.2 մլրդ, իսկ LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բեռնարա Առնոն՝ շուրջ 3 մլրդ։

Forbes-ի տվյալներով՝ ակցիաների անկումը չի ազդել լավագույն տասնյակում ընդգրկված միայն Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի վրա։

Օգոստոսի 5-ին ֆինանսական շուկաներում գրանցված անկումների պատճառով աշխարհի 500 ամենահարուստ մարդիկկորցրել էին իրենց կապիտալի 2.1 տոկոսը՝ շուրջ 118 մլրդ դոլար։
Bloomberg-ը հայտնել էր, որ դա տեղի է ունեցել, քանի որ ներդրողներն արձագանքել են ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերություններում լարվածությանը։
(Visited 158 times, 12 visits today)