Տղներք, գոմշի ոռից ձեն հելավ, բայց մեռոնով լեցուն ձեր բերնից հեչ մէ բան. Էդգար Մխիթարյան

Բա իմացաք ինչ եղավ այսօր?

Այսօր փայլատակեց Արցախի «հերոս» Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Այնպես փայլատակեց, որ երկնքում մի քանի աստղեր մարեցին։

Ըստ հանրաճանաչ փաստաբանի’ Արցախի ազատագրված տարածքները Արցախի Հանրապետության մաս ապրիորի չեն կարող համարվել, ուստի այդ տարածքից 2008թ․ փետրվար-մարտին Երևան բերված ուժերը չեն կարող լինել Արցախի Հանրապետության զինված ուժեր:

Երևի հընգեր Խուդոյանը նկատի ուներ, որ բերված ուժերը խոպան էին եկել Երևան մի քանի օրով, կամ մի քանի շաբաթով։

Էն հհկ-ի’ հակապետականների մեջ մի 2-3 հատիկ կրթյալ արցախասերներ կան։ Տղներք, գոմշի ոռից ձեն հելավ, բայց «մեռոնով» լեցուն ձեր բերնից հեչ մէ բան։

Դաշնակներ……, արա բա դուք, այ սիրասուն ազնվատոհմիկ հայրենասերներ, ինչու ձեն չեք հանում։

Կարող է Խուդոյանին մի հատ դեղին քարտ ցույց տաք ձևի համար։ Գուցե դուք էլ հակապետականների հետ միասին համամիտ եք իրավագիտության «մոնստր»

Խուդոյանի » հայրենասիրական» բոցկլտումներին և համարում Արցախն ու ազատագրված տարածքները միասնական պետություն Ադրբեջանի հետ։

Էդգար Մխիթարյան

(Visited 981 times, 39 visits today)