Սա վերաբերում է այն բոլոր հրամանատարներին, որոնք ուզում են իրենց հանցագործությունները թաքցնել… Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուզածդ բանակի կարգապահական կանոնադրության մեջ ասվում է, որ եթե հրամանատարի հրամանը կատարման ենթակա չէ տարբեր պատճառներով,

ապա զինվորը (զինվորականը) պարտավոր է նախ կատարել իր վերադասի այդ հրամանը, ապա իրեն տրված այդպիսի հրամանի մասին զեկուցել հրաման տվողի վերադասին:

Սա վերաբերում է այն բոլոր հրամանատարներին, որոնք ուզում են իրենց հանցագործությունները թաքցնել կանոնադրական մի կետի կես պատառիկի տակ:

Սա պատասխան է Մովսես Հակոբյանի և նրա նման հրամանատարների հայտարարություններին»:

(Visited 169 times, 4 visits today)