Արտակարգ դեպք. Կրակոցներ են հնչել Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող հյուրանոցի դիմաց. Մանրամասներ

Վանաձորի Բաթումի փողոցում օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այս մասին գրում է Armtimes.com-ը:

Ժամը 22:00-ի սահմաններում նշված փողոցի վրա՝ «Արգիշտի» հյուրանոցային համալիրի դիմաց, կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում,

ըստ նախնական տեղեկությունների, հրազենային վնասվածքներով մեկ հոգի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, քննիչներն ու փորձաքրեագետները:

Նախնական տեղեկություններով հայտնաբերվել է կրակված 7 պարկուճ:

«Արգիշտի» հյուրանոցային համալիրը պատկանում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին:

(Visited 309 times, 19 visits today)