Փոխանակ սրա մասին մտածելու, տղային ինչ-որ չակերտավոր հայրենասերներ դավաճան են անվանում. Դուք լրի՞վ եք ցնդել:

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հակառակորդի, տո հենց թշնամու ձեռքում հայտնվել է մեր զինվորը: Մեր տղան, մեր երեխան:

Փոխանակ սրա մասին մտածելու, տղային ինչ-որ չակերտավոր հայրենասերներ դավաճան են անվանում: Դուք լրի՞վ եք ցնդել:

Տղայի մարմնի վրա հալածանքի հետքեր կան, հետո ի՞նչ: Չէ՞ր կարող նույն ադրբեջանցին նկարելուց առաջ տղային կտտանքների ենթարկել,

հետո հրապարակել՝ հայոց բանակը, Հայաստանի իշխանությանը իր ստոր միջոցներով վարկաբեկելու համար: Կարող էր, չէ՞:

Առաջին անգա՞մ է: Ուրեմն ինչո՞վ եք տարբերվում ադրբեջանցի հակահայ քարոզիչներից: Միայն նրանով, որ ձեր անձնագրում ազգության դիմաց գրված է՝ հա՞յ:

Խոր շունչ քաշեք, կանգ առեք, վերլուծեք, թե ինչ եք անում: Անկախ նրանից, թե ինչ է պատահել ու որն է տղայի՝ այն կողմում հայտնվելու պատճառը:

Լա՛վ, իշխանությանը չեք սիրում, լա՛վ , ձեզնից հայրենասերը մեկ էլ դուք եք, իսկ տղայի հարազատների մասին մտածե՞լ եք: Թե՞ դա ձեր հոգը չէ:

Ձերը ձեր չարագուշակ գրառումների լայքերն են, մեկ էլ գուցե նախկինների ռևանշիստական սին նկրտումների ջրաղացին ջուր լցնելը:

Մարդու ճակատագիրը ձեզ ընդհանրապես հետաքրքրո՞ւմ է, թե՞ ոնց»:

(Visited 881 times, 74 visits today)