Շուրջ 60 ընտանիք տարհանվել է. զբոսաշրջիկներին տարհանում են Մարմարա հանգստավայրից

Թուրքական Մարմարա կղզում, որտեղ հրդեհ է բռնկվել, շտապ տարհանում են բոլոր զբոսաշրջիկներին։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը։

Հրդեհը սկսվել էր Մեսթանագա բնակավայրի մոտ, այնուհետև կրակը տարածվել է  անտառներով։ Արդեն երկու տուն է այրվել, շուրջ 60 ընտանիք տարհանվել է։

Ամբողջ ափը ծխով է պատվել, կրակը հասել է ափամերձ սրճարաններին և հյուրանոցներին։

Այսօր ավելի քան հազար զբոսաշրջիկ է տարհանվել նաև իսպանական Գրան Կանարիա զբոսավայրում` անտառներում բռնկած հրդեհների պատճառով։ Այնտեղ հրշեջ ծառայություններն արդեն մարել են կրակը։

armeniasputnik.am

(Visited 197 times, 1 visits today)