Արտակարգ դեպք Երևանում. ՌԴ քաղաքացին դիմել է գլխավոր դատախազություն հայտնելով, որ իր ճամպրուկից գողացել են 8 մլն դրամին համարժեք թանկարժեք իրեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ա. Բագրատունյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել,

որ այս տարվա ապրիլի 29-ին Երևան-Ռոստով թիվ 226 չվերթով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նկատել է,

որ անհայտ անձը կամ անձինք իրեն անհայտ հանգամանքներում և վայրում իր ճամպրուկից հափշտակել են շուրջ 8 մլն դրամին համարժեք ընդհանուր արժողությամբ թանկարժեք իրեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բագրատունյանը իր բողոքը ՀՀ գլխավոր դատախազությանը փոխանցել է էլեկտրոնային փոստով:

(Visited 236 times, 10 visits today)