Ահասարսուռ դեպք. Քահանան սպանել ու կերել է շանը հավատացյալների աչքի առաջ. Լուսանկարներ

Բոտսվանայում եկեղեցու ծառայության ժամանակ քահանան ծխականներին շան մսով է կերակրել, հաղորդում է Within Nigeria-ն:


Հովիվ Քենեթ Դենիել Մտյուտուն, որը հավատացյալներին հայտնի է առաքյալ Քենի անունով, ծխականների աչքի առաջ սպանել է շանը և կերել հում միսը: Նա այն օրհնված է անվանել և առաջարկել է ներկաներին:

Տարօրինակ միջադեպի լուսանկարները հրապարակվել են եկեղեցական համայնքի Facebook-ի էջում:

Լուսանկարներից մեկում շան մորթի է, մյուսում հովիվը մեծ կտոր հում միս է կրծում, իսկ երրորդում նա այն առաջարկում է փոքրիկ երեխային, որը նստած էր ծխականներից ինչ-որ մեկի գրկում:

«Կեր ինձ, ով ինձ ճաշակեց, երբեք չի մահանա»,- բացատրել է Facebook-ի հրապարակումը:

Տեքստում ընդգծվել է, որ ծառայության մասնակիցներին չեն ստիպի շան հում միս ուտել:

(Visited 91 times, 1 visits today)