ԱԱԾ-ն առաջին կարեւոր քայլը կատարեց՝ կոտրեց սառույցը

Հոդվածս ԱՌԱՎՈՏ-ում. Ռուբեն Մեհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

—————————————

Մեր գործընկեր Լեւոն Բարսեղյանի Levon Barseghyan բաց նամակն առիթ դարձավ, որպեսզի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հանդես գա պատմական կարեւորության հայտարարությամբ։

Չափազանց ուշացած, աններելիորեն ուշացած, բայցեւ սեւով սպիտակի վրա զետեղված կարճ տեքստը վերջակետ է դնում այն արատավոր իրականությանը, որը համառորեն շարունակվում էր 1991-ից, արհամարհելով պետականությունը, պետական անկախությունը որպես փաստ։


__________________
Իհարկե, ԱԱԾ-ում պատմաբաններ եւ քաղաքագետներ չեն, եւ այդ հիմնարկը հաստատապես պատմությամբ եւ քաղաքագիտությամբ չէ, որ պետք է զբաղվի։

Բացի դրանից, ԱԱԾ-ից չէ, որ պետք է ակնկալել այն հարցերի լուծումը, որը բխում է Ազգային ժողովի եւ կառավարության գործառույթներից։

Ստեփանակերտում ՀՀ վարչապետի կողմից հրապարակայնորեն խնդիր դրվեց, որ Հայաստանը պետք է ունենա լավագույն հետախուզություններից մեկն աշխարհում, եւ ԱԱԾ տնօրենը դրանից հետո ելույթ ունենալով լրագրողների առաջ՝

նշեց, որ այդ խնդիրը լուծելու համար առկա են բոլոր պայմանները, այդ թվում՝ պատմականորեն ստեղծած։
Այդ իմաստով, միայն նշված հայտարարությունը չէ, որ ԱԱԾ-ն անում է.

Հայաստանում կատարվում են աշխատանքներ հատուկ ծառայությունների կադրերի սեփական դարբնոցը ստեղծելու ուղղությամբ, ինչը վերջ կդնի այն արատավոր պրակտիկային, երբ ԱԱԾ-ի կադրերը պատրաստում էր ռուսական ԿԳԲ-ի ժառանգորդ եւ իրավահաջորդ, բիզնեսի եւ կրիմինալի հետ սերտաճած ՖՍԲ-ն…

Հատուկ ծառայություններում լավ գիտեն, որ չկան «բարեկամ» հատուկ ծառայություններ, կարող են լինել բարեկամ երկրների հատուկ ծառայություններ, եւ դա նույն բանը չէ, մանավանդ եւ հատկապես Ռուսաստանի պարագայում…

Անշուշտ, ԱԱԾ-ն առաջին կարեւոր քայլը կատարեց՝ կոտրեց սառույցը, կարծրատիպը, «ստանդարտը» եւ տաբուն, ակամայից սկիզբ դնելով կարեւոր հասարակական-քաղաքական բանավեճի, որը վերջնականորեն,

օրինաչափորեն եւ անխուսափելիորեն մաքրելու է Հայաստանը կուտակված, իսկ որոշ դեպքերում «նորացված» պատմական եւ մտավոր աղբից։

Եվ պետք է արժանին մատուցել մեր հատուկ ծառայությանը թեկուզ եւ ոչ լիարժեք, բայց էական նշանակություն ունեցող դիրքորոշում ձեւակերպելու եւ պաշտոնական մակարդակով բարձրաձայնելու համար։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.08.2019

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am /2019/08/13/1060021/

© 1998 — 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

(Visited 3 275 times, 260 visits today)