Լոլիկները զատել սովորեք. Հարկավոր է շնորհակալություն հայտնել Նիկոլի վրա ղժժացող էն կնոջը… Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Լոլիկները զատել սովորեք

Հարկավոր է շնորհակալություն հայտնել Նիկոլի վրա ղժժացող էն կնոջը, որովհետեւ դրանից հետո մեկ ժամվա ընթացքում Հայաստանյան համացանցային լրատվամիջոցները զտվեցին այնպես,

ինչպես ճենճը ջրից: Նախկինում էլ էին զտվում ու զատվում, բայց երեկվանը բարձր մակարդակի զտում էր:

Ուրիշ երկրներում մասնագետները տարիներով փող ու քրտինք են թափում պարզելու համար, թե որ լրատվամիջոցի տերն ով է,

ինչ է շնչում, ինչու դեղերը չի խմում…, այստեղ երկու անգամ էդ կնիկը ղժժաց, ամեն ինչ ջրի երես ելավ:

Բոլոր այն լրատվամիջոցները, որոնք էդ շրջայցից միայն էդ կնոջ ղժժոցները նկատեցին եւ «լուսաբանեցին», ուզեցին ասել, որ իրենք արդեն «մոտավորապես լրատվամիջոցներ» են: Սա շատ մեղմ է ասված, իհարկե:

Դրանցից ոմանք կարող է մի օր լրատվամիջոց դառնան, բայց վայթե արդեն ուշ է, մյուսները, ցավոք, պետք են գալու ուշ քնող երեխաներին վախեցնելու համար, տնաշենները գոնե թղթից լինեին, կարող է մաղադանոս փաթթելու համար պիտանի լինեին:

Սա նշանակում է, որ ժամանակն է, որ յուրաքանչյուր ընթերցասեր մարդ կարողանա գոնե իր գլխում դեղին, ցեխոտ եւ ճենճոտ լրատվությունը որակյալից զատել:

Ուրիշ ճանապարհ չկա: Ոչ մեկը չպիտի խոչընդոտվի, արգելափակվի կամ մանավանդ լռեցվի, երբեք տոն չպիտի տալ այն զայրացական տեսակետներին, թե էդ «լրագրողներին պիտի գյուլել», «դրանց բերանը պտի փակել» եւ այլն:

Հարկավոր է վարվել համարյա այնպես, ինչպես պոմիդոր եք գնում, հո լղճածները չեք հավաքում տանում տուն, որքան էլ էժան ու մատչելի լինեն:

Պաչում եմ :

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի պահածոյի գործարանի գլխավոր էնդոկրինոլոգ

(Visited 1 971 times, 92 visits today)