Արտակարգ .իրար են բախվել հոր և որդու Mercedes–ները. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երան-Երասխ ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ,

35-ամյա Հրայր Դավթյանի վարած Mercedes E320 մակնիշի 34 CC 300 համարանիշի և 60-ամյա Ջենրիկ Դավթյանի վարած Mercedes C180 մակնիշի 35 DV 209 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի,

Եղվարդ քաղաքի բնակիչներ, 29-ամյա Նաիրա Համբարձումյանը և 5-ամյա Է. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառաողները՝

վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժի օպերատիվ խումբը՝

համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Սերոժ Շահումյանի գլխավորոթյամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ների վարորդները հայր ու որդի են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,

քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(Visited 244 times, 1 visits today)